Ֆրանսիացին խոստացել է լողալ Իսլանդիայի շուրջ՝ Եվրո 2016-ում հաղթելու դեպքում

Օլիմպիական կրկնակի չեմպիոն, ֆրանսիացի լողորդ Յաննիկ Անելը հայտարարել է...
loghord

Օլիմպիական կրկնակի չեմպիոն, ֆրանսիացի լողորդ Յաննիկ Անելը հայտարարել է, որ եթե իր երկրի ազգային հավաքականը հաղթի Եվրո 2016-ում, ապա ինքը պատրաստ է լողալ Իսլանդիայի շուրջ: Այս մասին նա գրել է Թվիթերի իր էջում:

Իսլանդիայի ազգային հավաքականի մարզիչ Հեյմիր Հադլգրիմսոնը, մեկնաբանելով մարզիկի մտադրությունն, ասել է.

«Խորհուրդ չեմ տալիս դա անել։ Չնայած Իսլանդիայի շուրջ լողալ հնարավոր է՝ միայն թե հարկավոր է ընտրել ճիշտ եղանակային պայմաններ»:

Կիրակի՝ հուլիսի 3-ին, Իսլանդիան Եվրո 2016-ի մեկ քառորդ եզրափակիչում կխաղա դաշտի տերերի՝ ֆրանսիացիների հետ:

*

*