Հրաձիգ Հովհաննես Մարգարյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հունգարիայի Գյոր քաղաքում շարունակվում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը
marzikner

Հունգարիայի Գյոր քաղաքում շարունակվում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: 10մ, վազող թիրախ, 30+30 կրակոց, երիտասարդների վարժությունում 13 մրցակցից գյումրեցի Հովհաննես Մարգարյանը, խոցելով  559 միավոր, 4-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ:

Կիսաեզրափակչում 6:0 հաշվով նա պարտվել է 1-ին հորիզոնականով եզրափակիչ անցած ուկրաինացի Դենիս Բաբլիուկին, սակայն եզրափակչում 6:1 հաշվով հաղթել 2-րդ տեղով եզրափակիչ անցած ուկրաինացի Մաքսիմ Բաբուշոկին և այդպիսով նվաճել  բրոնզե մեդալ:

*

*