Հունահռոմեական ոճի ըմբիշները 4 մեդալ են նվաճել

Հայաստանը Կիևի միջազգային մրցաշարին ներկայացել է 10 մարզիկով:
hunahromeakan

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները 4 մեդալ են նվաճել Կիևի միջազգային մրցաշարում:

Ոսկե մեդալի համար պայքարում Հայաստանի ներկայացուցիչ, 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանը գերազանցել է ուկրաինացի Դմիտրո Պուշկովին:

98 կգ քաշային Արթուր Շահինյանը եզրափակչում պարտվել է Ուկրաինան ներկայացնող մեկ այլ մարզիկի և արժանացել արծաթե մեդալի: Բրոնզե մեդալի համար պայքարում Ռաֆայել Մանուկյանը հաղթել է ուկրաինացի Ալեքսի Օսնիաչին, իսկ 59 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը առավելության է հասել Վիկտոր Պետրյակինի նկատմամբ:

Հայաստանը Կիևի միջազգային մրցաշարին ներկայացել է 10 մարզիկով:

*

*