ՀՖՖ-ն շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանին

...ծննդյան 91-ամյակի կապակցությամբ
nikita-simonyan2

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ: ՀՖՖ հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և հայկական ֆուտբոլային հասարակությունը շնորհավորում են Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին ծննդյան 91-ամյակի կապակցությամբ:

ՀՖՖ-ն իր խորին երախտագիտութւյունն է հայտնում Նիկիտա Սիմոնյանին՝ հայկական ֆուտբոլի զարգացման մեջ ունեցած անգնահատելի ավանդ ունենալու համար: Սիմոնյանի անվան հետ են կապված հայկական ֆուտբոլի ամենավառ էջերը: Եվս մեկ անգամ շնորհավորելով հոբելյարին՝ մաղթում ենք նրան հետագա հաջողություններ, քաջ առողջություն, երջանկություն և բարեկեցություն»:

*

*