Միկի մականվամբ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆավորիտը

stretford-end.com-ի հոդվածը՝ Մխիթարյանի մասին
henrix-mxitaryan

Միկի մականվամբ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆավորիտը: Նա սկսում է իր երկրորդ շրջանը Օլդ Թրաֆորդում: Այս հայի խաղերը Եվրոպայի Լիգայում եղել են բարձր կարգի, և 28 տարեկանում նա արդեն իր գագաթնակետում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը ՝ Մխիթարյանի մասին ծավալուն հոդվածն այս տողերով է սկսել բրիտանական stretford-end.com-ը:

«Թե ֆուտբոլիստի, թե իր թիմի համար բեղմնավոր շրջանից հետո Մխիթարյանը պետք է ավելի հարթ ճանապարհ ունենա Պրեմիեր Լիգայում»,-գրում է կայքը:

Մխիթարյանի դեբյուտային շրջանը հիանալի էր և սպասվում է, որ նա նույնկերպ կշարունակի հաջորդին: Այս հայի խաղերը Եվրոպայի Լիգայում բարձրակարգ են եղել, և 28 տարեկանում նա իր գագաթնակետում է: Մխիթարյանը նաև բազմակողմանի զարգացած է: Նա խաղում է որպես  հարձակվող, բայց կարող է խաղալ նաև որպես 10 համար՝ առանցքային խաղացող: Մխիթարյանը նաև շատ ստեղծագործ է:

Դորտմունդի «Բորուսիա»-ում իր վերջին շրջանի ընթացքում նա դարձել է 13 գոլի հեղինակ և կատարել է 20 ցնցող փոխանցում Բունդեսլիգայում և Եվրոպայի Լիգայում:

Ժոզե Մոուրինյոն թիմի խաղի տակտիկական կառուցման համար շատ տարբերակներ ունի, որոնցից են 4-2-3-1 և 3-5-2 սխեմաները, սակայն Մխիթարյանը յուրաքանչյուրում կարող է փայլուն հանդես գալ, ինչը նա անում էր 2 տարի առաջ Դորտմունդի «Բորուսիա»-ում:

*

*