Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու

...անվտանգության նկատառումներից ելնելով
henrikh-mkhitaryan

Հայաստանի ազգային հավաքականի ավագ եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակիչին: Բրիտանական մամուլի տեղեկություններով՝ «Արսենալ»-ը մտադիր է չընդգրկել Մխիթարյանին հայտացուցակում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Ակումբում կարծում են, որ Մխիթարյանի՝ Բաքու մեկնելու շուրջ առաջացած աղմուկը կարող է ազդել մյուս խաղացողների վրա:

Ավելի վաղ «Արսենալ»-ը հանդես էր եկել քննադատական հայտարարությամբ՝ ընդդեմ ՈՒԵՖԱ-ի եւ այն որոշման, որ եզրափակիչն անցկացվում է Բաքվում:

Ի դեպ, լուրեր են շրջանառվում, որ Ադրբեջանը մուտքի վիզա չի տրամադրում ազգությամբ հայ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին, որոնք ցանկանում են ներկա գտնվել մայիսի 29-ին կայանալիք «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ հանդիպմանը:

*

*