Մխիթարյանը չի մեկնի Բաքու. պաշտոնական

«Մխիթարյանն առանցքային խաղացող է եղել մեզ համար եզրափակչի ճանապարհին, և մենք մեծ կորուստ ենք կրում». «Արսենալ»
henrix-mxitaryan2

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու` Եվրոպայի լիգայի եզրափակչին:

Այս մասին պաշտոնապես հայտարարեց «Արսենալ»-ը: «Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի Բաքու` Եվրոպայի լիգայի եզրափակչին: Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք Մխիթարյանին թիմի կազմում ընդգրկելու բոլոր տարբերակները, սակայն խնդիրը Մխիթարյանի և նրա ընտանիքի հետ քննարկելուց հետո որոշում ենք ընդունել, որ նա չի մասնակցի խաղին: Մենք ՈՒԵՖԱ-ին մեր խորը անհանգստությունն ենք հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Մխիթարյանը առանցքային խաղացող է եղել մեզ համար եզրափակչի ճանապարհին, և մենք մեծ կորուստ ենք կրում»,- ասված է հայտարարության մեջ:

«Հաշվի առնելով բոլոր արդիական տարբերակները՝ մենք եկանք այն եզրակացության, որ պետք չէ թիմի հետ մեկնել Եվրոպայի լիգայի եզրափակիչին: Նման խաղեր ֆուտբոլիստների համար ոչ հաճախակի են պատահում, և ինձ համար մեծ ցավ է այն բաց թողնելը: Ես երկրպագելու եմ իմ թիմակիցներին: Եկեք, տուն բերենք գավաթը»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի՝ «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվում:

*

*