Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէ «Արսենալ»-ի դեմ խաղին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Լոնդոն է մեկնել 20 ֆուտբոլիստներով․․․․
mkhitaryan-manchester

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէ «Արսենալ»-ի դեմ խաղին:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Լոնդոն է մեկնել 20 ֆուտբոլիստներով` Դավիդ Դե Խեա, Սերխիո Ռոմերո, Ժոել Պերեյրա, Անտոնիո Վալենսիա, Մատեո Դարմիան, Կրիս Սմոլինգ, Վիկտոր Լինդելյոֆ, Մարկոս Ռոխո, Լյուկ Շոու, Դեյլի Բլինդ, Էշլի Յանգ, Անդեր Էրերա, Սկոթ Մաքթոմինայ, Ջեսի Լինգարդ, Նեմանյա Մատիչ, Պոլ Պոգբա, Խուան Մատա, Մարկուս Ռեշֆորդ, Ռոմելու Լուկակու, Անտոնի Մարտիալ:

Հայտացուցակից բացակայում են Հենրիխ Մխիթարյանը և Զլատան Իբրահիմովիչը: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում «կարմիր սատանաները» արտագնա խաղում կմրցեն «Արսենալ»-ի հետ: Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 2-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:

*

*