Մխիթարյանին ձեռք բերելու ամենամեծ հնարավորությունն ունի «Արսենալ»-ը

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ...
henrikh-mkhitaryan

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ, որը լրանում է 2017 թվականի ամռանը:

Եվրոպական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Մխիթարյանին ձեռք բերելու ամենամեծ հնարավորությունն ունի «Արսենալ»-ը: Լոնդոնյան ակումբն արդեն բանակցել է խաղացողի գործակալ Մինո Ռայոլայի հետ: Այժմ բանակցություններն ակումբների միջեւ են:

Ֆուտբոլիստին իրենց շարքերում են ցանկանում տեսնել նաեւ «Չելսի»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն: «Քաղաքաբնակներ»-ը Մխիթարյանին փորձում էին ձեռք բերել դեռեւս երեք տարի առաջ: Կիսապաշտպանը նաեւ առաջարկ ունի «Յուվենտուսից», բայց «Արսենալի» տարբերակը ավելի հավանական է:

Նշվում է, որ Մխիթարյանի ներկայացուցիչները նրան արդեն տուն են գտել Լոնդոնում:

*

*