Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ

Ընդհանուր առմամբ, 50 քվեարկողներից 49-ն են Մխիթարյանի անունը նշել առաջին տեղում:
heno

 

245 միավորով Հայաստանի 2016 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով արդեն յոթերորդ անգամ իր կարիերայի ընթացքում եւ վեցերորդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Ընդհանուր առմամբ, 50 քվեարկողներից 49-ն են Մխիթարյանի անունը նշել առաջին տեղում:

56 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը, ում անունը 17 անգամ նշվել է երկրորդ, 5 անգամ էլ երրորդ տեղում:

45 միավորով երրորդ հորիզոնականն զբաղեցրել է Արաբական Մմիացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ-Ֆուջեյրա» ակումբի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին:

Այսպիսին էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի այս տարվա ամփոփումները:

*

*