Հայաստան-Սալվադոր խաղում գրանցեցինք 2-րդ անընդմեջ խոշոր հաշվով հաղթանակը

ԱՄՆ-ում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 2-ին...
Hayastan-salvador

ԱՄՆ-ում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 2-ին Սալվադորի հետ խաղում 2-րդ անընդմեջ խոշոր հաշվով հաղթանակ տարավ: Մեր հավաքականը 4 անպատասպան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը:

Հանդիպման 2-րդ րոպեին տանտերերի պաշտպանը դարձավ ինքնագոլի հեղինակ: 4 րոպե անց Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկեց առավելությունը:

69-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը 3-րդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը, որից 6 րոպե անց Գեղամ Կադիմյանը հաշիվը դարձրեց 4:0:

*

*