Հայաստանի ֆուտբոլի ընտրանին 27 տարեկան է

27 տարի առաջ այս օրը Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին անցկացրեց իր առաջին հանդիպումը
hayastani-yntrani

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը 27 տարեկան է: 27 տարի առաջ այս օրը Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին անցկացրեց իր առաջին հանդիպումը: Ընկերական այդ խաղում, որը ընդունեց լեգենդար «Հրազդան» մարզադաշտը, մրցեցին Հայաստանի և Մոլդովայի ընտրանիները: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի: Այդ ժամանակ Հայաստանի ընտրանու մարզիչն Էդուարդ Մարկարովն էր:

Այժմ Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 96-րդն է:

*

*