Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթանակով մեկնարկեց

Հայաստանի հավաքականը հաղթեց Շվեյցարիայի թիմին 3։1 հաշվով։
shaxmat

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի թիմային առաջնությունում։
Առաջին խաղատախտակին Սերգեյ Մովսեսյանը կիսեց միավորը Յանիկ Պելետիերի հետ, ոչ-ոքի խաղաց նաև Հրանտ Մելքումյանը։

Գաբրիել Սարգսյանը առավելության հասավ Սեբաստիան Բոգների նկատմամբ, իսկ Հովհաննես Գաբուզյանը հաղթեց միջազգային կարգի շախմատիստ Օլիվեր Կուրմանին։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը հաղթեց Շվեյցարիայի թիմին 3։1 հաշվով։
Խաղային օրերն են հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը և նոյեմբերի 3-6-ը: Նոյեմբերի 2-ը հանգստյան օր է: 1-8-րդ տուրերի մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 16:00-ին, վերջին տուրինը՝ 15:00-ին:

*

*