Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Տաջիկստանի ընտրանուն

Երրորդ տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը մրցելու է Կրասնոդարի երկրամասի Մ-20 ընտրանու հետ:
hayastan-footboal-19

Ռուսաստանի Սոչի քաղաքում շարունակվում է 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությանը նվիրված մրցաշարը։ Հուլիսի 25-ին Հայաստանի Մ-19 հավաքականն անցկացրեց իր երկրորդ հանդիպումը։ Մեր թիմի մրցակիցն էր Տաջիկստանի ընտրանին։ Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց 4:2 հաշվով։ Երկու գոլի հեղինակ դարձավ Արմեն Հովհաննիսյանը, մեկական անգամ աչքի ընկան Արմեն Նահապետյանը և Առլեն Ծատուրյանը։

Երրորդ տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը մրցելու է Կրասնոդարի երկրամասի Մ-20 ընտրանու հետ: Հանդիպումը կայանալու է հուլիսի 27-ին՝ ժամը 19:30-ին:

 

 

*

*