Հայաստան-Լեհաստան հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

Խաղը կկայանա հոկտեմբերի 5-ին:
stadion-football

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հոկտեմբերի 5-ին կայանալիք աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են:

Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Տոմսերը կարող եք ձեռք բերել մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղներից:

Մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 4000 դրամ:

 

*

*