Հայաստանի հավաքականը պարտվեց Իտալիային

Խաղն ավարտվեց 1:3 հաշվով` հօգուտ Իտալիայի:
hayastan-italia

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման հերթական փուլի շրջանակներում Հայաստանի ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալել էր Իտալիային:

Խաղն ավարտվեց 1:3 հաշվով` հօգուտ Իտալիայի: Հանդիպմանը մարզադաշտից հետևում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:

Մրցաշարային աղյուսակում այս խաղից առաջ առաջատարն Իտալիան է, որն ունի 12 միավոր: Երկրորդ տեղում Ֆինլանդիան է 9 միավորով, իսկ Հայաստանի ընտրանին 6 միավորով 3-րդ տեղում է:

*

*