Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի եւ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիաների միջեւ

Կողմերը համաձայնեցին համագործակցել երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների միջեւ հարաբերությունները ամրապնդելու...
hayastan-iran-hushagir

Դեկտեմբերի 10-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը ստորագրեցին երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների միջեւ փոխըմբռնման հուշագիր, որն իրենից ենթադրում է երկու երկրների միջեւ ֆուտբոլային համագործակցության մակարդակի բարձրացում եւ հարաբերությունների խորացում:

Մինչ հուշագրի ստորագրումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Իրանի Իսլամական Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջի, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազիմ Սադջադիի եւ պաշտոնական ներկայացուցիչների հետ շրջեց ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի տարածքով՝ հյուրերին ծանոթացնելով ենթակառուցվածքների հետ:

Երկու կողմերի միջեւ հուշագրի ստորագրմամաբ կողմերը համաձայնեցին համագործակցել երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների միջեւ հարաբերությունները ամրապնդելու եւ ֆուտբոլը զարգացնելու ուղղությամբ, պահպանել ֆուտբոլի արժեքներն ու ավանդույթները այն իրականության ներքո, որ ֆուտբոլը ոչ միայն տնտեսական գործունեություն է, այլեւ գործիք միջազգային հասարակական ըմբռնման համար, Կազմել աշխատանքային խումբ փոխըմբռնման հուշագրի շրջանակում ծրագրերը եւ նախաձեռնությունները իրագործելու նպատակով:

«Մենք արդեն ունենք նման հուշագիր Հոլանդիայի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի հետ: Հիմա էլ ստորագրեցինք նման հուշագիր Հայաստանի հետ: Մենք արձանագրել ենք, թե որ ոլորտներում ենք փոխադարձ օգտակար լինելու միմյանց: Ես ինքս շատ դրական եմ գնահատում այս հուշագիրը, քանի որ մեր երկրների միջեւ ընդամենը մեկ ժամվա ճանապարհ է: Մեր ազգային հավաքականն արդեն անցկացրել է մարզական հավաք այստեղ, եւ բոլորը շատ գոհ են մնացել: Մենք որոշել ենք այս շփումներն ավելի զարգացնել»,- նշեց Իրանի Իսլամական Հանրապետության Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը:

Ըստ պայմանավորվածության, փոխըմբռնման հուշագիր վավերականության ժամկետը երկու տարի է, որից հետո այն կերկարաձգվի եւս 1 տարով, եթե կողմերից որեւէ մեկը ժամկետի լրանալուց մեկ ամիս առաջ գրավոր կերպով չդիմի այն լուծարելու համար:

«Մենք դարերով բարեկամ ժողովուրդներ ենք եղել: Արդեն ունեցել ենք ընկերական խաղեր անցկացնելու փորձ՝ ֆուտբոլի եւ ֆուտզալի ազգային հավաքականների մակարդակով: Ես գտնում եմ, որ ցանկացած նման շփում փորձի փոխանակման տեսանկյունից երկուստեք օգտակար կլինի ֆուտբոլի զարգացման համար, եւ դրական արդյունք կտա: Հայաստանը եւ Իրանը շատ մոտ են իրար: Եթե եվրոպական երկրներ մեկնելու համար մենք պետք է 4-5 ժամ կորցնենք, ապա Իրան հասնելու համար շատ ժամանակ հարկավոր չէ, ինչը շատ հարմար է»,- մանրամասնեց ՀՖՖ նախագահ Ռուբեմ Հայրապետյանը:

Վերջինս նշեց նաեւ, որ համագործակցության առաջարկը եղել է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից:

 

*

*