Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ Էստոնիայի նկատմամբ

Առաջին խաղակեսն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով՝ 4։0 հաշվով։
hayastani-havaqakan

Լատվիայի Ելգավա քաղաքում ավարտվեց Ֆուտզալի Եվրոպայի 2018 թ. առաջնության որակավորման փուլի C խմբի երկրորդ տուրի հանդիպումը Էստոնիայի և Հայաստանի հավաքականների միջև: Առաջին խաղակեսն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով՝ 4։0 հաշվով։ Գոլերի հեղինակներ դարձան Սարո Գալստյանը, Անդրանիկ Կարապետյանը, Գարեգին Մաշումյանը և Սարգիս Նասիբյանը։ Երկրորդ կեսում թիմերը մեկական գոլ փոխանակեցին։ Մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Սարո Մարդանյանը։ Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ 5։1 հաշվով և վաստակեց 6 միավոր։

Այսօր՝ ավելի ուշ, տեղի կունենա խմբի երկրորդ տուրի մյուս հանդիպումը Գերմանիայի և Լատվիայի հավաքականների միջև, իսկ վերջին տուրում՝ հունվարի 29-ին, մեր թիմը կմրցի Լատվիայի հավաքականի հետ։

*

*