Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումն այնուամենայնիվ կկայանա

Այսօր տեղեկություն էր տարածվել, որ Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը չի կայանալու։
hayastan-el-salvador

Այսօր տեղեկություն էր տարածվել, որ Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը չի կայանալու։ Կազմակերպիչները դժգոհ էին Հայաստան-Գվատեմալա հանդիպման տոմսերի վաճառքից և մտավախություն ունեին, որ հաջորդ հանդիպմանը հանդիսականների թիվը բավարար չի լինի մարզադաշտում։ Հանդիպման չեղարկման մասին հայտարարությունը արվել է թյուրիմացաբար՝ ելնելով տեխնիկական խնդիրներից, որոնք արդեն լուծվել են։

Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը կայանալու է։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կոչ է անում ԱՄՆ-ում և հատկապես Լոս-Անջելեսում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին անպայման ներկա գնտվել հանդիպմանը և սատարել մեր հավաքականին։

*

*