ՀՖՖ-ն հերքում է Բելառուսի հետ «պայմանավորված» խաղի մասին լուրերը

Federbet միջազգային կազմակերպությունը կասկածներ է հայտնել
hayastan-belarus

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հերքում է տարածված լուրերն այն մասին, թե Բելառուսի դեմ խաղը պայմանավորված է եղել:

Federbet միջազգային կազմակերպությունը (այն զբաղվում է պայմանավորված խաղերի բացահայտմամբ) կասկածներ է հայտնել, որ Հայաստան-Բելառուս (4:1) ընկերական հանդիպումը պայմանավորված է եղել: Ըստ կազմակերպության, կասկածելի է եղել այն, որ մինչև խաղի 41-րդ րոպեն, երբ 0:0 էր հաշիվը, շատ խաղադրույքներ են արվել Հայաստանի թիմի հաղթանակի օգտին:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը  նոյեմբերի 9-ին ընկերական խաղում 4:1 հաշվով հաղթեց Բելառուսի ընտրանուն:

Հաջորդ հանդիպումը Պետրոսյանի սաները կանցկացնեն նոյեմբերի 13-ին՝ մրցելով Կիպրոսի թիմի հետ:

*

*