Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը մեկնել է Սարաևո

Նիկշա Բավցևիչի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 11 խաղացող
hayastani-basketboli-havaqakan

Հայաստանի բասկետբոլի  ազգային հավաքականը օգոստոսի 7-ին մեկնել է Բոսնիա և Հերցեգովինա: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, օգոստոսի 9-ին ժամը 22:00-ին,  ԱԱ-2019-ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը կհանդիպի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ:

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 11 խաղացող.

  1. Ամիրխանով Ամիրան – «Ուրարտու», Հայաստան
  2. Քրիս Յանկու Օսկիյան – «Սակարյա Բասկետ», Թուրքիա
  3. Չիվիչյան Կարեն – «Այդահո Բենգալս» , ԱՄՆ
  4. Ռայան Բոաթրայթ – «Բեշիքթաշ», Թուրքիա
  5. Թադևոսյան Ալբերտ — Առանց ակումբ
  6. Ալլան Հեսս – «Բազել Ստարվինգս» Շվեյցարիա
  7. Թավակալյան Արտյոմ – «Դելեվր Սթեյթ», ԱՄՆ
  8. Մկրտիչյան Արկադի – «Այդահո Վանդալս», ԱՄՆ
  9. Անդրանիկ Չրաբաշ – «Բատլեր Բուլդոգս», ԱՄՆ
  10. Քոչինյան Արարատ – «Օրիոն», Ռուսաստան
  11. Լուկաս Ֆիշեր – «Գրան Կանարիա», Իսպանիա

Մեր պատվիրակությունը ղեկավարում է ՀԲՖ փոխնախագահ Արա Պողոսյանը:

Հայաստանի հավաքականը հանդես է գալիս Ա ենթախմբում, որտեղ նրա մրցակիցներն են Բոսնիա և Հերցեգովինան, Սլովակիան և Շվեդիան:

Հավաքականը անցկացրած երկու հանդիպումներում հաղթանակներ է տարել և այս պահին 4 միավորով գլխավորում  է մրցաշարային աղյուսակը:

*

*