Հայաստանի պատանի բասկետբոլիստները հաղթել են ադրբեջանցիներին

Եզրափակիչ հանդիպումը՝ այսօր
basketbol-pataniner1

armsport.am-Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում հանդիպեց Ադրբեջանի հավաքականի հետ:

Հանդիպումն ավարտվեց Հայաստանի ընտրանու կամային հաղթանակով՝  88:76 հաշվով (18:23, 15:24, 21:13, 34:16):

Եզրափակչում Հայաստանի ընտրանին կհանդիպի Անդորրա-Ջիբրալթար զույգի հաղթողի հետ:

Հանդիպումը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 30-ին:

*

*