Ռուս մասնագետները ակրոբատիկական ռոքնռոլի վարպետության դասեր են անցկացրել

Պատանի հայ մարզիկները մեծ ներուժ ունեն
akrobatika-roknroll

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվելԵրևան հրավիրված ռուս մասնագետների կողմից անցկացվող ակրոբատիկական ռոքնռոլի վարպետության դասերին մասնակցող մարզիկների մարզումներին:

Մարզումներին մասնակցում են հիմնականում սպորտային պարերով և ակրոբատիկայով զբաղվող շուրջ 150 պատանի մարզիկներ: Ռուս մասնագետների  կարծիքով, մարզումներին մասնակցող պատանի հայ մարզիկները մեծ ներուժ ունեն՝ այս մարզաձևում հաջողությունների հասնելու համար:

Նշենք, որ նախօրեին ՌԴ ակրոբատիկական ռոքնռոլի ֆեդերացիայի անդամներ Արմեն Պետրոսյանին, Օլգա Սբիտնևային և Իվան Յուդինին ընդունել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Մեր երկրում այս մարզաձևի ֆեդերացիա ստեղծելու նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում քննարկումները սկսվել 2017 թվականի մարտ ամսից:

*

*