Հայ նավամոդելիստները դարձել են Եվրոպայի չեմպիոններ — Երկիր Մեդիա

Հայ նավամոդելիստները դարձել են Եվրոպայի չեմպիոններ

Ընդհանուր հաշվարկով մեր մարզիկները նվաճել են 5 մեդալ՝ 3 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե:
navamodelayin-arajnutyun-bulgharia2 (1)

Բուլղարիայում ավարտված նավամոդելային սպորտի Եվրոպայի առաջնությունում հայ նավամոդելիստներ Բաբկեն Շահազիզյանն ու Վոլոդյա Հարությունյանը դարձել են Եվրոպայի չեմպիոններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` երիտասարդների առաջնությունում Վոլոդյա Հարությունյանը չեմպիոնի կոչումը նվաճել է՝ գրանցելով 233,463 կմ/ժ արդյունք, իսկ մեծահասակների առաջնությունում Բաբկեն Շահազիզյանի մոդելը գրանցել է 283,912 կմ/ժ արդյունք: Այսպիսով, վերջինս երրորդ տարին անընդմեջ պահպանում է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Բ. Շահազիզյանը նաև աշխարհի գործող չեմպիոն է և աշխարհի ռեկորդակիր:

Ընդհանուր հաշվարկով մեր մարզիկները նվաճել են 5 մեդալ՝ 3 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե:

*

*