Հայ մարզիկները կմասնակցեն Ֆրանկոֆոնիայի խաղերին

Մեր մարզիկները պայքարելու են չորս մարզաձեւում` ձյուդո, աթլետիկա, ազատ ոճի ըմբշամարտ եւ խճուղային հեծանվավազք:
frankofonia

Հայաստանը հուլիսի 21-30-ը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի խաղերին, որոնք կկայանան Կոտ դՙ Իվուարի Աբիջան քաղաքում:

Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Մեր մարզիկները պայքարելու են չորս մարզաձեւում` ձյուդո, աթլետիկա, ազատ ոճի ըմբշամարտ եւ խճուղային հեծանվավազք:

Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են՝ ձյուդո՝ Սամվել Խաչատրյան (73 կգ քաշային կարգ), Գեւորգ Խիթարյան  (81 կգ), Գրիգոր Սահակյան (90 կգ) (ձյուդո):

Աթլետիկա՝ Լեւոն Աղասյան, Տիգրան Մկրտչյան, Երվանդ Մկրտչյան, Լիլիթ Հարությունյան:

Ազատ ոճի ըմբշամարտ՝ Մխիթար Գրիգորյան (57 կգ), Աշոտ Վելիցյան (61 կգ), Վաղինակ Մաթեւոսյան (65 կգ), Խաչատուր Պապիկյան (70 կգ), Մարզպետ Գալստյան (86 կգ):

Հեծանվասպորտ՝ Էդգար Ստեփանյան, Մհեր Մկրտչյան:

*

*