Հայ ատլետները ոսկե մեդալներ են նվաճել Վրաստանի առաջնությունում

Ավելի ուշ Հայաստանի պատանի ատլետները կմասնակցեն Բալկանյան երկրների ամառային առաջնությանը։
hay-atletner

Ատլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Հարությունյանը, ով նաև 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից է, և Էլլադա Ալավերդյանը հաջող են մասնակցել Վրաստանի բաց առաջնությանը:

Լիլիթ Հարությունյանը 400 մետր տարածությունը հաղթահարել է 58.77 արդյունքով, իսկ Էլլադա Ալավերդյանը 1500 մետրը` 5.00.33 արդյունքով: Երկուսն էլ դարձել են ոսկե մեդալակիր:

Ավելի ուշ Հայաստանի պատանի ատլետները կմասնակցեն Բալկանյան երկրների ամառային առաջնությանը, որը կկայանա Ստամբուլում: Ստամբուլ կմեկնեն 5 մարզիկ` Դավիթ Սարգսյանը, Գայանե Չիլոյանը, Յուրա Խաչատրյանը, Անգելինա Ավագյանը և Էլլադա Ալավերդյանը:

Մրցաշարը կմեկնարկի հունիսի 3-ին:

*

*