«Նաեւ երկրպագուների օգնության շնորհիվ կարող ենք հաղթանակի հասնել»․ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանց

Նախախաղային ասուլիս է տվել Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչը
armen-gyuludubaghyants-marzich-futbol2 (1)

Հայաստանի ազգային հավաքականը այսօր` հոկտեմբերի 13-ին Ազգերի լիգայի խմբային փուլում կմրցի Ջիբրալթարի հետ: Նախախաղային ասուլիս է տվել Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը։

«Մարկոսը մի թեթև վնասվածք ունի, բայց հույս ունենք, որ խաղին պատրաստ կլինի: Օզբիլիսը և Չալըշըրը վնասվածք ունեն ու չեն միացել հավաքականին: Մովսիսյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է, մեծ ցանկությամբ է եկել: Վստահ եմ, որ Մովսիսյանի միանալուց հետո ավելի ենք հզորացել: Ցանկությունն այնքան մեծ է, որը կբերի 100 տոկոսանոց պատրաստականության: Մկրտչյանը դեռ լիովին պատրաստ չէ, բայց հաշվի առնելով նրա փորձը՝ վստահ եմ, որ մեծ օգուտ կտա հավաքականին»-ասաց նա:

Գյուլբուդաղյանցը կոչ արեց երկրպագուներ գալ եւ երկրպագել․ «Վստահ եմ, որ «Փյունիկի» ու «Ալաշկերտի» հաջողություններն էլ երկրպագուների աջակցության շնորհիվ էր: Ցանկալի է, որ գան և երկրպագեն, քանի որ նաև նրանց օգնության շնորհիվ կարող ենք հաղթանակի հասնել»:

Հարցին, թե որքան ժամանակով է իր հետ պայմանագիր կնքվել, նա պատասխանեց․ «Ազգային ընտրանին գլխավորելու հրավերը ստացա հոկտեմբերի 7-ին, իսկ պայմանագիրս նախատեսված է մինչև 2020 թվականի մայիսը: Կարծում եմ, որ դա երկարաժամկետ պայմանագիր է: Հավատում եմ, որ երիտասարդական թիմում էլ կան խաղացողներ, որոնք կարող են ուժեղացնել մեր ազգային ընտրանին»:

*

*