Հարություն Մերդինյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

Շվեյցարիայի Բեռն քաղաքում մեկնարկել է մարմնամարազության Եվրոպայի առաջնության անհատական գործիքների եզրափակիչը:
harutyun-merdinyan

Շվեյցարական Բեռնում շարունակվում է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Մայիսի 29-ին տեղի ունեցան առանձին գործիքների վրա վարժությունների եզրափակիչները:

Նժույգի վրա վարժությունում գերազանց հանդես եկավ Հարություն Մերդինյանը: Նա իր կատարման համար ստացավ 15,366 միավոր ու գերազանցեց բոլորին` դառնալով Եվրոպայի չեմպիոն:

Հատկանշական է , որ սա անկախ Հայաստանի պատմության մեջ մարմնամարզության առաջին ոսկե մեդալն է Եվրոպայի առաջնությունում: Նախկինում նույն Մերդինյանը դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր, այս տարի առաջին անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Իսկ օղակների վարժությունում Վահագն Դավթյանը հավաքեց 15.633 միավոր եւ հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն:

Հենացատկում գերազանց ելույթ ունեցավ Արթուր Դավթյանը: Նա երկու ցատկերի համար ստացավ միջին 15,316 միավոր ու ռումին Դրագուլեսկուի հետ միասին զբաղեցրեց երկրորդ տեղը` հետ մնալով միայն Ուկրաինան ներկայացնող Օլեգ Վերնյաեւից: Դավթյանն իր կարիերայի ընթացքում առաջին անգամ արծաթե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում:

Արթուր Ավետիսյանն օղակների վարժության երիտասարդների պայքարում հավաքեց 14,300 միավոր և դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն: Առաջին տեղում 14,358 միավորով Գերմանիայի ներկայացուցիչ Նիկ Կլեսսինգն է:

*

*