Իրանական «Տրակտոր Սազի» թիմը հրաժարվել է Հարոյանից՝ ադրբեջանցի երկրպագուների պահանջով

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի տեղափոխությունն իրանական «Տրակտոր Սազի» ձախողվել է։

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի տեղափոխությունն իրանական «Տրակտոր Սազի» ձախողվել է՝ վերջինիս ադրբեջանցի երկրպագուների պահանջով:

Varzesh3.com-ի փոխանցմամբ, Հարոյանի պայմանագրի լուրը դժգոհություն է առաջացրել «Տրակտոր Սազի»-ի երկրպագուների շրջանում, որոնց թվում շատ են ազգությամբ ադրբեջանցիները, ովքեր վերապահումներ են ունեցել Հարոյանի ազգության հետ կապված:

«Տրակտոր Սազի»-ի մարզական տնօրեն Մոսթաֆա Աջորլուն Instagram-ի իր էջում հաստատել է այս լուրն՝ ավելացնելով, որ ակումբը պաշտպանությունն ուժեղացնելու այլ քայլեր կձեռնարկի:

Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին «Տրակտոր Սազի»-ի երկրպագուները հանդիպումներից մեկի ժամանակ հանդես էին եկել հակահայկական կոչերով:

Հունիսի 6-ին հայտարարվել էր, որ «Տրակտոր Սազի»-ը 2 տարվա պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ:

Մի քանի տարի առաջ իրանական այս ակումբում է հանդես եկել Երևանի «Ալաշկերտ»-ի դարպասապհ Գևորգ Կասպարովը:

*

*