Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը հանդիպել է ՀԿՄ անդամների հետ

Համահայկական ամառային 7-րդ խաղերը կայանալու են օգոստոսի 5-17-ը
hamahaykakan-xaxer

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է «Համահայկական կամավորական միության» անդամների հետ, որոնք իրենց ներդրումը կունենան խաղերի կազմակերպչական աշխատանքներում:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Արատաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, որը համակարգելու է համահայկական խաղերի ընթացքում կամավորների աշխատանքը:

Հանդիպմանը մասնակցող երիտասարդներն էլ պատմել են խաղերին մասնակցելու իրենց պատրաստակամության մասին, նշելով,  որ այս խաղերը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության լավագուն դրսեւորումներից են եւ միմյանց ճանաչելու, նոր ընկերներ ձեռք բերելու լավագույն հնարավորություն:

Հիշեցնենք՝ Համահայկական ամառային 7-րդ խաղերը կայանալու են օգոստոսի 5-17-ը` Արցախում եւ Հայաստանում: Բացումը տեղի կունենա օգոստոսի 6-ին` Ստեփանակերտում: 

*

*