Մուսա լեռան գագաթին վառվել է Համահայկական խաղերի ջահը

Համահայկական խաղերը անց են կացվելու օգոստոսի 6-ից 17-ը՝ Արցախում։

Համահայկական խաղերի պատվիրակությունը հատուկ առաքելությամբ ժամանել է Կիլիկիա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մուսա լեռան ստորոտում՝ Վագըֆ գյուղի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում, Պոլսի Սուրբ Վարդանանց եկեղեցու հոգևոր առաջնորդ Հայր Սուրբ Թաթուլ Անուշյանի ձեռամբ նախ պատարագ է մատուցվել` Համահայկական խաղերի հաջող մեկնարկի ու ընթացքի համար: Ապա եկեղեցու վառվող մոմերից Համահայկական խաղերի  ջահը վառելու պատիվը վերապահվել է խաղերի հիմնադիրներից ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջյանին:

ՀԽՀԿ փոխնախագահ Ռոլանդ Շառոյանի կարծիքով՝  այս արարողությունը մեկ անգամ ևս հաստատում է, որ հայ ժողովուրդը աշխարհի որ ծայրում էլ լինի, իր հավաքական միտքն ուղղված է  լինելու հայրենիքի միասնության միջոցով պահելուն, պահպանելուն ու զարգացնելուն:

Հիեշցնենք, որ Համահայկական խաղերը անց են կացվելու օգոստոսի 6-ից 17-ը՝ Արցախում։

hamahaykakan-xaxer-jah

*

*