Հայաստանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 10 մարզիկով

Այս տարի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Բուխարեստում
ymbshamart

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 10 մարզիկով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:

Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն Ռուդիկ Մկրտչյանը (55կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ), Սարգիս Քոչարյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ): Առաջնությունը բաց կթողնի Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Այս տարի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Բուխարեստում` ապրիլի 8-14-ը: Թիմը մրցավայր կմեկնի ապրիլի 10-ին:

*

*