Մխիթարյանը դաշտում ամենաակտիվներից էր․«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց

Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվելիս ուժերը չափեց «Հալլ Սիթի»-ի հետ:
henrikh (1)

Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվելիս ուժերը չափեց «Հալլ Սիթի»-ի հետ:

Դժվարին պայքարում մանկունյանցիները կորողացել են ավելացրած ժամանակում հասնել հաղթանակի:

Անարդյունք առաջին խաղակեսից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը երկրորդ կեսը սկսեց լի վճռականությամբ: Ի տարբերություն նախորդ հանդիպումների` այս խաղում Հենրիխ Մխիթարյանը ստացավ ավելի շատ խաղաժամանակ:

Կես ժամ անցնացնելով խաղադաշտում` Մխիթարյանն իրեն դրսևորեց որպես թիմի ամենանաակտիվ խաղացողներից մեկն էր:

«Յունայթեդ»-ը մինչև վերջին վայրկյանները պայքարեց հաղթանակի հասնելու համար, և հանդիպմանը ավելացրած ժամանակում Ուեյն Ռունիի անցումից հետո Մարկուս Ռեշֆորը հաղթանակ պարգևեց իր թիմին նվազագուն հաշվով:

*

*