Գոռ Երիցյանը 12-րդ անընդմեջ հաղթանակն է տարել

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում...
gor-ericyan,-haxtanak-12

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Քարսոն քաղաքի Dignity Health Sports Park մարզապալատում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանն իր 12-րդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ առավելության հասնելով ճապոնացի Շոկի Սակայի նկատմամբ:

Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Կիսամիջին քաշային կարգի 8 ռաունդանոց մենամարտն անցել է Գոռի առավելությամբ ու մրցավարների միաձայն որոշմամբ՝ 80:72, 79:73, 77:75 հաշվով հաղթանակը շնորհվել է հայ բռնցքամարտիկին:

Այսպիսով, Գոռ Երիցյանը շարունակում է անպարտելի մնալ պրոֆեսիոնալ ռինգում

*

*