Թողնում եմ նախարարի պաշտոնը, սակայն չեմ հեռանում սպորտից. Գաբրիել Ղազարյան

«Դա այն աշխարհն է, որտեղ ես ապրել ու ապրում եմ և որտեղ ես դեռ շատ անելիքներ ունեմ»
gabriel-ghazaryan

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հայտարարել է, որ թողնում է նախարարի պաշտոնը: Իր ֆեյսբուքյան էջում նա մասնավորապես գրել է.

«Երկար տարիներ պատասխանատվությամբ և պարտքի մեծ զգացումով ղեկավարել եմ ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտները:

Ես թողնում եմ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը, սակայն չեմ հեռանում սպորտից, քանի որ այն իմ կյանքի անբաժանելի մասն է, դա այն աշխարհն է, որտեղ ես ապրել ու ապրում եմ և որտեղ ես դեռ շատ անելիքներ ունեմ»:

Հիշեցնենք, որ կառավարության կառուցվածքի փոփոխության հետևանքով Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը լուծարվել է:

*

*