Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ԵԱ-ում առաջին հաղթանակն է տարել

Հայաստանի հավաքականը մրցելու է նաեւ Լատվիայի ու Էստոնիայի հավաքականների հետ:
futzal

Հայաստանի հավաքականը հաղթեց Գերմանիայի հավաքականին 5:3 հաշվով: Խոսքը 2018 թվականի ֆուտզալի Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարի մասին է, որի շրջանակներում ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումն անցկացրեց՝ մրցելով Գերմանիայի հավաքականի հետ:

Գոլերը խփել են՝ 1-1 Անդրանիկ Կարապետյան, 2-1 Սարգիս Մարգարյան, 3-3 Գարեգին Մաշումյան, 4-3 Սարո Գալստյան, 5:3 Սարգիս Նասիբյան:

Հայաստանի հավաքականը մրցելու է նաեւ Լատվիայի ու Էստոնիայի հավաքականների հետ:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի ֆուտզալի հավաքականը կանցկացնի հունվարի 27-ին Էստոնիայի հավաքականի հետ: Հանդիպման սկիզբը ժամը 18:30-ին:

Հիշեցնենք, որ մրցաշարի հաջորդ փուլի ուղեգիրը կնվաճի միայն խմբի հաղթողը:

*

*