Ֆուտբոլի ԱԱ-2018. այսօր կիսաեզրափակչում կհանդիպեն Ֆրանսիան եւ Բելգիան

Ֆրանսիան և Բելգիան մինչ այս մրցել են 73 անգամ
futbol2018-fransia-belgia-peterburg22 (1)

Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունում այսօր Ֆրանսիան և Բելգիան կպայքարեն եզրափակիչ դուրս գալու համար։

Կիսաեզրափակիչի զույգերը ֆուտբոլի պատմության մեջ 5-րդ անգամ ներկայացնում են միայն Եվրոպան:

Ֆրանսիան և Բելգիան մինչ այս մրցել են 73 անգամ, իսկ թիմերի առաջին հանդիպումը կայացել է հեռավոր 1904 թվականին: Բելգիան ավելի շատ հաղթանակներ է տոնել (30), քան Ֆրանսիան (24): 19 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի:

Աշխարհի 2018 թվականի առաջնության առաջին կիսաեզրափակիչի հանդիպումը Ֆրանսիայի և Բելգիայի միջև կկայանա հուլիսի 10-ին Սանկտ Պետերբուրգի համանուն մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:

*

*