Ֆուտբոլի ԱԱ-2018. Խորվաթիան հաղթեց Ռուսաստանին

Կայացավ քառորդ եզրափակչի վերջին խաղը
futbol-xorvatia-rusastan33

Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունում հուլիսի 7-ին կայացավ քառորդ եզրափակչի վերջին խաղը:

Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները Սոչիի օլիմպիական «Ֆիշտ» մարզադաշտում հանդիպեցին Խորվաթիայի ընտրանու հետ:

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1։

Լրացուցիչ 30 րոպեն ավարտվեց  կրկին ոչ-ոքի՝ 2-2։

11 մետրանոց հարվածներով հաղթեց Խորվաթիան։

Այսպիսով, Խորվաթիան անցավ կիսաեզրափակիչ, որտեղ հուլիսի 11-ին ուժերը կչափի Անգլիայի հավաքականի հետ։

Կիսաեզրափակչի մյուս հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայի և Բելգիայի միջեւ՝ հուլիսի 10-ին:

*

*