2018 թվականի աշխարհի առաջնության թալիսմանը հայտնի է

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության թալիսման է ընտրվել գայլը, որը կրում է «Զաբիվակա» անվանում։

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության թալիսման է ընտրվել գայլը, որը կրում է «Զաբիվակա» անվանում։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Քվեարկության արդյունքում գայլը հավաքել է 52,8 տոկոսը ձայն և գերազանցել է վագրին և կատվին։

ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանում 2018 թվականի հունիսի 8-ից հուլիսի 8-ը։ Ռուսաստանն Արևելյան Եվրոպայում աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին կազմակերպիչ երկիրն է լինելու։

2018 թվականի աշխարհի առաջնությունը կայանալու է Ռուսաստանի 11 քաղաքի 12 մարզադաշտերում։ Առաջնության հաղթողը կմասնակցի ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գավաթ 2021-ին, որը կանցկացվի Քաթարում։

*

*