Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի տարածքում ծեծկռտուքի մասնակիցները որակազրկվել են, ակումբները՝ տուգանվել

«Լոռի ՖԱ» թիմի բժիշկը մրցակցին քարով հարվածելու համար որակազրկվել է 2 խաղով
futboli-federacia-kargapahakan-komite2

Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի նիստը։

Որոշում է կայացվել Բարձրագույն խմբի առաջնության 34-րդ տուրի «Լոռի» – «Փյունիկ» հանդիպման ավարտից հետո Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի տարածքում տեղի ունեցած միջադեպի (ծեծկռտուքի) շուրջ անցկացված ծառայողական քննության վերաբերյալ:

«Լոռի ՖԱ» թիմի ֆուտբոլիստ Արսեն Սիուկաևը Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի տարածքում ծեծկռտուքին մասնակցելու (մրցակցին բռունցքով հարվածելու) համար ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն որակազրկվել է 5 խաղով, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ ակումբը՝ տուգանվել 100000 ՀՀ դրամով:

«Լոռի ՖԱ» թիմի ֆուտբոլիստ Ուիլյամս Իկեչուկվու Նվանին մրցակցին բռունցքով հարվածելու համար որակազրկվել է 5 խաղով, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ ակումբը՝ տուգանվել 100000 ՀՀ դրամով:

«Լոռի ՖԱ» թիմի բժիշկ Հովսեփ Պետրոսյանը մրցակցին քարով հարվածելու համար որակազրկվել է 2 խաղով, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ ակումբը՝ տուգանվել 50000 ՀՀ դրամով:

«Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանը մրցակցին քարով հարվածելու համար որակազրկվել է 5 խաղով, «Փյունիկ» ՖԱ ՀԿ-ն՝ տուգանվել 100000 ՀՀ դրամով:

«Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ Մոհամեդ Կոնատեն մրցակցին ոտքով հարվածելու համար որակազրկվել է 5 խաղով, «Փյունիկ» ՖԱ ՀԿ-ն՝ տուգանվել 100000 ՀՀ դրամով:

*

*