Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 4-ին

Հայաստանի առաջնությանը մասնակցում է 9 ակումբ:
futbol22

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 4-ին:

Մեկնարկային առաջին հանդիպումը կկայանա Երևանում: «Բանանց»-ը սեփական հարկի տակ կհյուրընկալի Գյումրու «Շիրակ»-ին: Նույն օրը` օգոստոսի 4-ին, «Լոռի»-ն Վանաձորում կընդունի «Արարատ-Արմենիա»-ին:

Օգոստոսի 5-ին «Արարատ»-ը Գյումրու քաղաքային մարզադաշտում կհյուրընկալի «Ալաշկերտ»-ին, իսկ «Փյունիկ»-ը Երևանում կխաղա «Գանձասար-Կապան»-ի հետ:

Հայաստանի առաջնությանը մասնակցում է 9 ակումբ: Առաջին տուրը բաց կթողնի «Արցախ» ակումբը:

*

*