Հայաստանի հավաքականը 3-0 հաշվով հաղթել է Ջիբրալթարի ընտրանուն

Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների 2019 թ. ֆուտբոլի առաջնության ընտրական փուլ
hayastan-jibraltar

Պորտուգալիայի Ֆարո քաղաքի «Ալգարվե» մարզադաշտում կայացել է Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների 2019 թ. ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի 7-րդ խմբի հանդիպումը Ջիբրալթարի եւ Հայաստանի  հավաքականների միջեւ: Հայաստանի հավաքականը 3-0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարի ընտրանուն: Հակառակորդի դարպասը գրավել են  Նարեկ Պետրոսյանը, Ալիկ Առաքելյանը եւ Պետրոս Ավետիսյանը:

Այս հանդիպումից հետո Հայաստանի երիտասարդական հավաքականը 3 միավորով կիսում է 1-2 տեղերն Ավստրիայի հավաքականի հետ:

Հիշեցնենք, որ այս տարիքային խմբում մեր ընտրանին իր հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 31-ին, իսկ մրցակիցը կլինի Ռուսաստանի  հավաքականը:

*

*