«Ռոմա»-ն «խլեց» կիսաեզրափակչի ուղեգիրը «Բարսելոնա»-ից

Ուղեգիր նվաճեց նաեւ «Լիվերպուլ»-ը
futbol2

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի ուղեգրեր նվաճեցին իտալական «Ռոմա»-ն և անգլիական «Լիվերպուլ»-ը:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում ապրիլի 10-ին անգլիական «Լիվերպուլ»-ը հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ և երկու խաղերի ընդհանուր 1:5 հաշվով նվաճեց ՉԼ կիսաեզրափակչի ուղեգիր:

Խաղային օրվա մյուս հանդիպմանը իտալական «Ռոմա»-ն անհավանական արդյունք գրանցելով՝ 3:0 հաշվով հաղթելով «Բարսելոնա»-ին, կարողացավ դուրս գալ ՉԼ կիսաեզրափակիչ:

Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 4:1 հաշվով հօգուտ «Բարսելոնա»-ի:

*

*