Ֆուտբոլի չեմպիոնների լիգա. «Ռեալ»-ն ընդդեմ «Լիվերպուլ»-ի — Երկիր Մեդիա

Ֆուտբոլի չեմպիոնների լիգա. «Ռեալ»-ն ընդդեմ «Լիվերպուլ»-ի

Հանդիպումը կմեկնարկի ժամը 22:45-ին
champions-league-cup-gavat2 (1)

Եվրոպական ֆուտբոլի ամենատիտղոսակիր երկու թիմեր` «Ռեալ»-ը և «Լիվերպուլ» Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում այսօր կվիճարկեն Ֆուտբոլի չեմպիոնների լիգայի գավաթը:

Մադրիդի «Ռեալ»-ը կարող է դառնալ առաջին թիմը, որը երեք անգամ անընդմեջ հաղթում է Չեմպիոնների լիգայում: Սակայն անգլիական «Լիվերպուլ»-ին է պատկանում մեկ այլ ռեկորդ` անգլիացիները ընթացիկ մրցաշրջանում խփել են 46 գոլ, ինչը այս մրցաշարի ռեկորդն է:

Եթե Մադրիդի «Ռեալ»-ը հաղթի այս խաղում, ապա Ռոնալդուն կդառնա ֆուտբոլի պատմության մեջ միակ ֆուտբոլիստը, ով հաղթել է ՉԼ-ում 5 անգամ:

Այս թիմերը միմյանց միջև մրցել են 5 անգամ, բոլորն էլ՝ Չեմպիոնների լիգայի շրջանակներում: «Լիվերպուլ»-ը երեք հաղթանակ է տոնել, իսկ երկու հանդիպում ավարտել է պարտությամբ: Վերջին անգամ ակումբները մրցել են 2014/15 թթ. մրցաշրջանի խմբային փուլի ժամանակ:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա այսօր՝ մայիսի 26-ին այն նույն մարզադաշտում, որտեղ անցկացվել է «Եվրո-2012»-ի եզրափակիչը:

Հանդիպումը սկիզբը՝  Երևանի ժամանակով 22:45-ին:

*

*