«Բավարիա»-ն 29-րդ անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն

Լեւանդովսկին ճանաչվեց Գերմանիայի առաջնության լավագույն ռմբարկու
975325

Մյունխենի «Բավարիա»-ն Բունդեսլիգայի վերջին տուրում հաղթելով Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ին` պահպանեց երկրի չեմպիոնի տիտղոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տուրի վերջին խաղում «բավարացիները» հաղթեցին 5:1 հաշվով: «Բավարիա»-ն 29-րդ անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն՝ հավաքելով 78 միավոր: Երկրորդ տեղում է Դորտմունդի «Բորուսիա»-ն, իսկ «Լայպցիգ»-ը արժանացավ բրոնզե մեդալի:

Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին խփելով 22 գնդակ` ճանաչվեց Գերմանիայի առաջնության լավագույն ռմբարկու։

*

*