Հայ 15 մարզիկ մեկնում է Կոտ դը Իվուար

Նրանք մասնակցելու են հուլիսի 21-ից 30-ը անցկացվելիք ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերին:
hrachya-rostomyam-marzikner

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր հանդիպել է ֆրանկոֆոնյան խաղերի ՀՀ մարզական պատվիրակության անդամների հետ, որոնք վաղը մեկնելու են Կոտ դը Իվուար՝ մասնակցելու հուլիսի 21-ից 30-ը անցկացվելիք ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերին:

Նախարարը մարզական հաջողություններ է մաղթել մարզիկներին, հորդորել ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ մոտենալ իրենց մասնակցությանը և հույս հայտնել, որ մեր մարզիկները վերադառնալու են մեդալներով:

Ֆրանկոֆոնյան խաղերի ՀՀ մարզական պատվիրակության կազմում Կոտ դը Իվուար են մեկնելու 15 մարզիկ՝ 4 ատլետ, 2 հեծանվորդ, 3 ձյուդոյիստ և 6 ազատ ոճի ըմբիշ:

Նշենք, որ ֆրանկոֆոնյան խաղերն անցկացվում են քառամյա փուլով: Հայաստանի Հանրապետությունն այդ խաղերին մասնակցում է 3-րդ անգամ:

*

*