Ազատ ոճի հայ ըմբիշները ևս մեկ մեդալ են նվաճել Ֆրանկոֆոնյան խաղերում

Մարզպետ Գալստյանը դարձել է խաղերի փոխչեմպիոն:
ymbshamart

Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում Հայաստանի Հանրապետության մարզական պատվիրակությունը նվաճել է ևս մեկ մեդալ:

Նվաճելով արծաթե մեդալ՝ ազատ ոճի հայ ըմբիշ, 86 կգ քաշային Մարզպետ Գալստյանը դարձել է խաղերի փոխչեմպիոն:

Ազատ ոճայիններն արդեն նվաճել էին 5 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե:

Կոտ դը Իվուարում երեկվանից իրենց մրցելույթներն են սկսել հայ ատլետները, իսկ հուլիսի 26-ին մրցասպարեզ դուրս կգան մեր երկու ձյուդոյիստները:

 

 

*

*