Ավարտվեց Հայաստանի ԶԼՄ-ների միջեւ անցկացվող մինի ֆուտբոլի 7-րդ մրցաշարը

Երեւանի «Դինամո» մարզահամալիրում ավարտվեց Հայաստանի ԶԼՄ-ների միջեւ անցկացվող մինի ֆուտբոլի 7-րդ մրցաշարը...
ZLM-fubol

Երեւանի «Դինամո» մարզահամալիրում ավարտվեց Հայաստանի ԶԼՄ-ների միջեւ անցկացվող մինի ֆուտբոլի 7-րդ մրցաշարը: Եզրափակիչում NEWS.am-ի թիմը 8:1 հաշվով առավելության հասավ «Ավետիս» հեռուստաընկերության թիմի նկատմամբ:

Երրորդ տեղի համար խաղում «Չորրորդ իշխանությունը» 11:5 հաշվով հաղթեց Mediamax-ին:

Մրցաշարի կազմակերպիչն էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան, իսկ հովանավորը Viva Cell-MTC-ը: Մրցաշարին մասնակցեցին նաեւ «Կենտրոն» ու «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների, «Հայկական ժամանակ» թերթի եւ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի թիմերը:

*

*