Խաղի ընթացքում ֆուտբոլիստը մահացել է

Հանդիպման ժամանակ 34-ամյա ֆուտբոլիստի սիրտը կանգնել է:
mahacel

Ֆրանսիայի գավաթի խաղարկության երրորդ շրջանի «Բիգուգլիայի» ու «Ֆուրիանիի» միջեւ խաղում մահացել է տանտերերի պաշտպան Բեն Իդրիսե Դերմեն,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Հանդիպման ժամանակ 34-ամյա ֆուտբոլիստի սիրտը կանգնել է: Հայտնում է armsport.am-ը։

Բեն Իդրիսե Դերմեն առաջին անգամ Եվրոպա է տեղափոխվել 2002 թվականին ու հանդես է եկել մոլդովական «Շերիֆում»: Դերմեն չորս հանդիպում է անցկացրել Բուրկինա Ֆասոյի հավաքականի կազմում:

*

*