Ֆուտբոլի ԱԱ-2018․ օրվա խաղացանկը

Պայքարի մեջ են մտնում G, H խմբերը:
futbol-aa-2018

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլը մոտենում է ավարտին: Պայքարի մեջ են մտնում G, H խմբերը:

Հունիսի 28-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին, կմրցեն Ճապոնիայի և Լեհաստանի, ինչպես նաև Սենեգալի և Կոլումբիայի ընտրանիները: Այս խմբում 4-ական միավոր ունեն Ճապոնիայի և Սենեգալի թիմերը: 3 միավոր ունի Կոլումբիան: 0 միավոր ունի Լեհաստանը:

G խմբի խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:00-ին: Պանաման կմրցի Թունիսի, Անգլիան՝ Բելգիայի հետ: Այս խմբի խաղերը ոչինչ չեն որոշում փլեյ-օֆֆի ուղեգրեր նվաճել են Անգլիան ու Բելգիան, որոնք 2 խաղերից հետո ունեն 6-ական միավոր: Պանաման և Թունիսը միավոր չունեն:

*

*